Արցախի պետական համալսարան

 

65763268 2398778053780891 2344795523615031296 n 64456027 2177254432566632 6748045688245846016 n

61876136 2120096394726130 7146872137989488640 n 62086589 2376921439017411 7942299127725948928 n

Արցախի պետական համալսարանը կարևորում է հանրապետությունում կամավորական աշխատանքներին բուհի ուսանողների ներգրավվածությունը: Անցնող ուսումնական տարում ԱրՊՀ ուսանողները` որպես կամավորներ, ակտիվ մասնակցել են հանրապետությունում կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներին` նպաստելով աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:

65989368 1094708060729251 4758174244653760512 nԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի աշխատակից Վահե Գալոյանը նշում է, որ ուսանողները սիրով և պատրաստակամությամբ են կամավորագրվում նմանատիպ աշխատանքներին` կատարելով տարաբնույթ այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են, օրինակ, թարգմանչի, օտարերկրյա հյուրերի ուղեկցորդի, սոցիալական տարբեր ոլորտներում աջակցի գործառույթները:

Անցնող ուսումնական տարում ԱրՊՀ ուսանողները կամավորական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում:

Հունիսի 1-ից 9-ը Արցախում կայացած ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը Արցախի պետական համալսարանից տասնյակ ուսանողներ կամավորական աշխատանքներ են իրականացրել` նպաստելով տարբեր ուղղություններով աշխատանքների կազմակերպմանը:

Հունիսի 29-ից 30-ը Starkey Hearing Foundation-ը Ստեփանակերտում առողջապահական ծառայություններ է մատուցել լսողության խնդիր ունեցող անձանց, որի աշխատանքներին ևս կամավորական հիմունքով ներգրավվել է ԱրՊՀ մոտ 40 ուսանող:

65883407 2290951957655175 4756559190921576448 n«Այս կամավորական աշխատանքները կարևոր են այնքանով, որ մենք կարողացանք մասնակցել բժիշկների աշխատանքներին` թարգմանելով, դիմողների տվյալները գրանցելով, որոշներին խորհուրդներ տալով: Օգնելով լսողության խնդիրներ ունեցող մարդկանց և տեսնելով նրանց ժպիտը` մեծ ոգևորություն ապրեցինք: Կամավորների շարքերում չկար այնպիսի մեկը, որ օրվա վերջում չժպտար ու գոհունակություն չզգար այն փաստից, որ մեր աշխատանքը արդյունավետ էր և հանրօգուտ»,-նշել է ԱրՊՀ ուսանողուհի Հռիփսիմե Խաչատրյանը` հավելելով, որ ամեն անգամ կամավորական աշխատանքի մասնակցելով` մեծ բավականություն են ստանում ուսանողները, քանի որ դրանով նպաստում են հանրությանը, այն ոլորտներին, որտեղ զգացվում է իրենց ներուժի կարիքը:

ԱրՊՀ ուսանողները հոգեբանական, մանկավարժական ու սոցիալական աջակցություն են ցուցաբերել նաև Շուշիի «Շող» համայնքահեն կենտրոնի սաներին, Ստեփանակերտի տուն-ինտերնատի տարեցներին, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների սաներին:

«Այս պահին աշխատում ենք Արցախում կայանալիք 7-րդ ամառային Համահայկական խաղերին կամավորներ ներգրավելու ուղղությամբ: Հուլիսի 8-ից մեկնարկում են համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքները, որտեղ դարձյալ անհրաժեշտ կլինի ուսանողության ներուժը»,-ասում է Վահե Գալոյանը և հավելում, որ արդեն բավական թվով ուսանողներ կամավորագրվել են: Կամավորագրվելու համար ուսանողները կարող են դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50, 097 57 76 60 հեռախոսահամարներով: