Արցախի պետական համալսարան

  

  Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը մայիսի 11-ին կազմակերպեց «Ուսանողական գարուն-2012ե մրցույթ-փառատոն:

Ծրագրի միջոցով փորձ կատարվեց ավելի հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան, նրանց արտալսարանային կյանքը: «Ուսանողական Գարուն-2012ե փառատոնի նպատակն է ակտիվացնել տաղանդաշատ ուսանողների ինքնաբացահայտումն ու ինքնադրսևորումը, տաղանդավոր ուսանողների միջոցով համալրել բուհում գործող մշակութային խմբերը, ուսանողական խորհրդի շարքերը համալրել նոր ուսանողներով: Այսպիսի մշակութային ծրագրի անցկացումը բուհում դարձել է ավանդական: Ուսանողները հանդես եկան իրենց հումորային համարներով, որոնք ընդմիջվեցին պարային, երաժշտական և այլ մշակութային կատարումներով: