Արցախի պետական համալսարան

IMG 7068 IMG 7081

IMG 7071 IMG 7102

Այսօր` հուլիսի 25-ին, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում  կայացել է  «Ֆինանսիստի մասնագիտական պահանջները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

Քննարկումը հրավիրել է ֆինանսահաշվային  ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը` մասնագիտական կրթական ծրագրերի ձևավորման ընթացքում ուսանողների տեսակետներն ու առաջարկները ևս հիմք ընդունելու նպատակով:

«Ներկայումս ԱրՊՀ-ում ընթանում են խոշոր բարեփոխումներ` բուհի մասնագիտական կրթական ծրագրերով ակնկալվող վերջնարդյունքները աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սա անհրաժեշտ քայլ է կրթական ծրագիրն ավարտելուց հետո տվյալ մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու հնարավորության մեծացման առումով»,-ասում է Ն. Ավանեսյանը` հավելելով, որ ուսանողները լավագույնս կարող են մեկնաբանել, թե իրենց մասնագիտությամբ անհրաժեշտ գիտելիքները, իմացությունները, հմտությունները ինչքանով են ձեռք բերվում բուհում և ինչ նոր առաջարկներ ունեն:

Ուսանողուհի Ռաիսա Սողոմոնյանը, իր ելույթում  թվարկելով ֆինանսիստին անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն ու իմացությունները, կարևորում է նաև նրա անձնային որակները, բարոյական, էմոցիոնալ կայունությունը, ստեղծարար լինելու կարողությունը` առաջարկելով կրթամասում ավելացնել  գործնական պարապմունքներին հատկացվող ժամաքանակը:

Քննարկման մասնակից  ուսանողները ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնք, ամբիոնի վարիչի հավաստմամբ, կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն: