Օգոստոսի 14-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոննա Պողոսյանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ ԱրՊՀ ռեկտորը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԱՀ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են գործակցային հարաբերությունների ամրապնդմանը։
Հանդիպմանը քննարկվել են երկու բուհերի համագործակցության, ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ և մի շարք այլ հարցեր: