Արցախի պետական համալսարան

IMG 20190819 092047 IMG 20190819 092328

IMG 20190819 092114   IMG 20190819 092107

Արցախի պետական համալսարանում այսօր`  օգոստոսի   19-ին, մեկնարկել են 2019-20 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելութան քննությունները:

Ինչպես տեղեկացանք ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանից, հեռակա  ուսուցման համակարգում ընդունվելու համար դիմել է 139 դիմորդ: Համեմատաբար ավելի մեծ թվով  դիմորդներ են գրանցվել «Իրավագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների գծով: Պատասխանատուի հավաստմամբ` քննությունների արդյունքները հայտնի են լինելու քննությունը հանձնելու օրը` ժամը 18: 00-ին:

«Այսօր դիմորդները քննություն են հանձնում հայոց լեզու և գրականություն առարկայից: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել: Ունենք բողոքարկման կարգ: Եթե բողոքարկում լինի, քննարկվելու է հանձնաժողովի կողմից և կայացվելու է համապատասխան որոշում», -նշել է պատասխանատուն:

Քննությունները կկազմակերպվեն  օգոստոսի 19-ից մինչև 22-ը:

Հավելյալ  տեղեկությունների համար  կարող եք դիմել ընդունող հանձնաժողովին կամ զանգահարել 047-95-17-24 հեռախոսահամարով: