CONGRATULATORY MESSAGE OF RECTOR ARMEN SARGSYAN ON THE OCCASION OF KNOWLEDGE DAY

01.09

2019

Rektor

Սիրելի՛ սովորողներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի առթիվ:

Ուսանողական կյանքը լավագույն ժամանակահատվածն է մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և հուսալի ապագայի հիմնաքարը դնելու համար: Մաղթում եմ, որ Ձեր այդ ժամանակը կարողանաք արդյունավետ կառավարել` ուսանողական կյանքի ամեն մի օրը դարձնելով Ձեր գիտելիքի, հմտությունների, կարողությունների պաշարն ընդլայնելու հնարավորություն:

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին, ովքեր այս տարի դարձել են կեսդարյա պատմություն ունեցող Արցախի մայր բուհի ուսանողը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Արցախի պետական համալսարանը, ունենալով լավագույն ավանդույթներ, շարժվում է նորարարությանը համընթաց, և համալսարանում լավագույնս է ներդրված նորի ու ավանդականի այն համադրությունը, որը միտված է բարձրորակ, ժամանակակից աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետ պատրաստելուն:

 

Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորելով բոլորիս նոր ուսումնականի մեկնարկի առթիվ, մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի: Գիտելիք ստանալու անսպառ ցանկությունը թող միշտ ուղեկցի բոլորիդ: