Արցախի պետական համալսարան

MyCollages

-Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք «ԱրՊՀ ուսանող» պատվավոր կոչումը ստանձնելու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Ձեր առաջին ուսանողական տարին թող լինի միայն ու միայն առաջընթացների, ստեղծագործական նվաճումների ու նորանոր ձեռքբերումների տարի:

Վստահորեն կարող եմ ասել, որ ձեր բոլոր սպասելիքները կարդարացվեն, դեռ ավելին, ԱրՊՀ-ն ձեզ կտա հնարավորությունների լայն հարթակ, գիտելիքների անսահման պաշար և անմոռանալի ուսանողական օրեր: Որպես ավարտական կուրսի ուսանողուհի` բարի նախանձով եմ նայում ձեր առաջին քայլերին, ուսման մեջ մաղթում եմ եռանդ ու անմնացորդ նվիրում: Թող այդ եռանդն ու աշխատասիրությունը հաջողություն բերեն բոլորիդ: Չկա լավ և վատ մասնագիտություն. կա լավ և վատ մասնագետ, ուստի գիտելիքի յուրացման հարցում նախանձախնդիր ու հետևողական եղեք, քանզի մեր երկրի լուսավոր ապագան միայն մեզնից է կախված:

IMG 7626

                                                                                       Լիլիթ Մարգարյան, Հայոց լեզու և գրականություն 4-րդ կուրս

 

-Առաջին դասարանցիների նման ուրախ, անհանգիստ, անհամբեր սպասում էի սեպտեմբերին, չէ՞ որ ես էլ եմVKNX1242 առաջին, ուղղակի՝ կուրսեցի։ Չափահաս համարվող մարդու կյանքն անճանաչելիորեն փոխվում է, երբ նա դառնում է ուսանող։ Նոր ընկերներ՝ համակուրսեցիների խառնամբոխում, անհասկանալի առարկաներ, որոնք օր օրի կդառնան ավելի հարազատ ու հետաքրքիր։ Այստեղ հասկանում ես, որ նորանոր բարձունքներ նվաճելու համար հույսդ պետք է դնես միայն քո սեփական համառության և ջանասիրության վրա։ Շնորհավորում եմ բոլորիս։

Մարիամ Յուզբաշյան, Ֆինանսներ 1-ին կուրս

IMG 7598- Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայր բուհ ընդունվելու և ձեր նպատակին ևս մեկ քայլով մոտենալու կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս տարիները, ձեզ տրված ժամանակն ու հնարավորությունները ճիշտ օգտագործեք: Տարիներ հետո կհասկանաք, որ սրանք ձեր կյանքի լավագույն և գեղեցիկ տարիներն են՝ թե՛ գիտելիքներ ձեռքբերելու, թե հիշարժան կյանք ունենալու համար: Համոզված եղեք, որ Արցախի պետական համալսարանի ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի ձեր ավագ կուրսեցիները ամեն ինչ կանեն, որ դուք ստանաք որակյալ կրթություն, բայց դուք էլ պետք է կարողանաք ձեզ տրված առիթը ճիշտ օգտագործել, փոխհատուցել ձեր ծնողների ներդրումը, որոնք այս դժվարին պայմաններում ձեզ կրթության են տալիս, իսկ ձեր փոխհատուցումը կլինի այն, որ դուք դառնաք լավ մասնագետներ: Հիշեք, գիտելիքը միակ բանն է, որ կյանքի ոչ մի իրավիճակում ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել: Բարի գալուստ մեր մեծ ընտանիք:

         Աննա Ահարոնյան, Լրագրություն, 4-րդ կուրս

RQOG5712- Նոր ուսումնական տարի, նոր իղձեր ու երազանքներ, սպասելիքներ ու նպատակներ։

Սիրելի ուսանողնե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս առիթով, մանավանդ մեզ՝ նորեկներիս, որ մենք էլ դարձանք «ուսանող» կոչման կրողներ։ Ցանկանում եմ, որ բոլորս հասնենք այն ամենին, ինչի համար եկել ենք։ Իսկ մեր նպատակը միայն մեկն է․ կրթվել և միշտ հավատարիմ մնալ մարդկային վեհ կոչմանը։

Լինա Միրզոյան, Հ. լեզու և գրականություն, 1-ին կուրս

MUQY2643- Ուսանողական տարիները մարդու կյանքում ամենաակտիվ և ամենահետաքրքիր ժամանակաշրջանն են։ Հենց այս շրջանում ենք գիտակցում, թե որն է կյանքում մեր նպատակը և ինչպես ենք պատկերացնում մեր ապագան։ Տեղափոխվելով դպրոցից համալսարան` թվում է, չես կարող համակերպվել այդ մեծ փոփոխությանը։ Ճիշտ է, սկզբնական շրջանում մի քիչ դժվար է, բայց մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները՝լսարանի փնտրտուքները, ռեժիմին հարմարվելու փորձերը և այլն։ Մաղթում եմ բոլոր ուսանողներին հաջողություններ ուսման բնագավառում, լուրջ մոտեցումներ ցուցաբերել գիտելիքների ձեռքբերման հարցում և իհարկե ակտիվ և հետաքրքիր անցկացնել ուսանողական առօրյան։

             Ռոմելա Թամրազյան, Ֆինանսներ, 1-ին կուրս

 

HJNJ7842- Գիտելիքը հզոր ուժ է, որը մշտապես օգնում է մարդուն հարստացնել ու սնուցել իր միտքն ու հոգին։ Կրթված ու իր մասնագիտությանը լիարժեք տիրապետող մարդն, անշուշտ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը կյանքում։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում բոլոր ուսանողներին մեծ հաջողություններ իրենց ընտրած ոլորտներում։ Թող այս նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած ու արդյունավետ, լինի նոր նվաճումների ու ձեռքբերումների տարի։ Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ և համարձակ, քանզի գիտելիքն իսկապես ուժ է։ Մեր ապագան կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից։ Բարի ուսումնական տարի բոլորիս։

                                                           Էլինա Հակոբյան, Լրագրություն, 3-րդ կուրս

 

KOHJ6832-Շնորհավորում եմ բոլոր դասախոսներին և ուսանողներին նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ և ցանկանում հաստատուն կամք, հաջողություններ ուսման մեջ և համարձակ ձեռնարկումներ` ի նպաստ մեր երկրի և հասարակության։ Լինելով 4-րդ կուրսի ուսանողուհի` հորդորում եմ մեր առաջին կուրսեցիներին լավագույնս օգտագործել ներկայիս հնարավորությունները, ձեռք բերել շատ գիտելիքներ, մասնակցել ուսանողական կյանքի ակտիվացմանը։ 

                                                            Սոֆյա Ասրյան, ֆինանսներ, 4-րդ կուրս

 

Պատրաստեց Էլինա Հակոբյանը, Լրագրություն, 3-րդ կուրս: