Արցախի պետական համալսարան
Novosib  Novosib2
 
 
 
 
 
 
Novos   novosib1
 
                                                             
 

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 4-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակից, ՌԴ Նովոսիբիրսկի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Վլադիսլավ Լեոնիդովիչ Տոլստիխը ԱրՊՀ-ում հանդիպել է համալսարանականների հետ:

Հանդիպման ընթացքում նա խոսել է ղարաբաղյան հակամարտության, չճանաչված պետությունների հիմնախնդիրների, միջազգային-իրավական կարգավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին:
Բանախոսը, անդրադառնալով Արցախին, առանձնացրել է համացանցում Արցախի մասին օտարալեզու տեղեկատվության քիչ լինելու խնդիրը: Հանդիպման ընթացքում պրոֆեսորը պատասխանել է նաև ներկաների հարցերին: