Արցախի պետական համալսարան

70804264 531202671006104 2715385814677716992 n 1

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի առաջին կուրսեցիների կուրսղեկի ժամն անցկացվեց օզոնի շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ: Դաս-միջոցառումը վարում էր կուրսղեկ, աշխարհագրության դասախոս Ռուբինա Թովմասյանը: Նրա խոսքով` ուսանողները բավականին տեղեկացված էին օզոնային թաղանթի նշանակության, դրա քայքայման պատճառների ու հետևանքների մասին, դասն էլ ծառայեց նրանց ունեցած գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:

71109662 365235501087278 6194642128568582144 nՑուցադրվեց փաստագրական կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված է ոչ միայն խնդրի էությունը, այլև օզոնի շերտի վերականգնման ուղղությամբ աշխարհում իրականացված միջոցառումների դրական, տեսանելի արդյունքները:70305040 1977715545661471 8592110443906990080 n

«Գլխավոր նպատակը ևս մեկ անգամ և՛ նշված խնդրի, և՛ էկոլոգիական բնույթի բազմաթիվ այլ խնդիրների լուծման հրատապությունն ընդգծելն էր: Նման դաս-միջոցառումները փոքրիկ քայլ են «էկոլոգիական գրագիտությունը» զարգացնելու ուղղությամբ»,-նշել է Ռ. Թովմասյանը: