Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ և ուսանողներին ծանոթացրել դասընթացների բնույթին, գնահատման մեթոդաբանությանը, քննությունների անցկացման ընթացակարգին:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ոջունելով առաջին կուրսեցիներին, ներկայացրել է ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, ուսումնական պլանը, մասնագիտությունները, որոնք, ըստ նրա, լայն պահանջարկ ունեն հանրապետության աշխատաշուկայում:
ՈՒԳԸ նախագահ Մարիամ Գևորգյանը մանրամասն ներկայացրել է ֆակուլտետի գործունեությունը, ուսանողական կյանքը, համալսարանի առավելությունները, ծանոթացրել մասնաշենքերին և լսարաններին, պայմաններին, պատմել արտասահմանում սովորելու հնարավորությունների մասին և տեղում պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին: