Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 1–ին կուրսի ուսանողները հայրենաճանաչողական այց կատարեցին մշակութային քաղաք Շուշի` շրջելով քաղաքի թանգարաններում և տեսարժան վայրերում:
Նախաձեռնության հեղինակը կուրսղեկ Ս. Զաքարյանն էր, ով, կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է, որ ուսումնական տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ:
«Յուրաքանչյուր դասընթաց մասնագիտական գիտելիքներից բացի պետք է հագեցած լինի նաև հայրենաճանաչողությամբ, հայրենասիրությամբ: Մեր նպատակն է ուսանողների հետ այսպիսի միջոցառումներով բացահայտել մեր հայրենիքի յուրաքանչյուր հատված, որը ևս յուրահատուկ դաս է»,-ընդգծել է նա:
Ուսանողները գոհունակություն են հայտնել հայրենաճանաչողական այցից ստացած դասերից և նշել նմանատիպ միջոցառումները պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտությունը: