Արցախի պետական համալսարան

IMG 9944 IMG 9920

IMG 9938 IMG 9960

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է CONIFA-ի առաջնության և Համահայկական 7-րդ խաղերի ընթացքում կամավորական աշխատանք իրականացրած ուսանողների հետ: Ռեկտորը համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել նրանց` կատարած կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար՝ նշելով, որ կամավորական շարժումը աշխարհում տարածված երևույթ է, հատկապես ուսանողության շրջանում:

«ԱրՊՀ կամավորական շարժումը ավանդույթի ուժ է ստանում: Մինչ այդ եղել էր Շուշիի «Շող» կենտրոնը, Վերականգնողական կենտրոնը, CONIFA-ի ժամանակ կազմակերպվել են պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներ»,-իր գոհունակությունն է հայտնել ռեկտորը ուսանողներին:

Արմեն Սարգսյանը առաջարկել է կամավորական աշխատանքներում ներառել նաև հանրակրթական դպրոցները, որոշ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին, նրանց համար կազմակերպել օլիմպիադաներ, էքսկուրսիաներ, ինչը կնպաստի նաև բուհ-դպրոց կապի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում ռեկտորը քննարկել է ուսումնական գործընթացում ուսանողներին հուզող խնդիրները՝ պատասխանելով նաև նրանց հարցերին: