Արցախի պետական համալսարան

IMG 9996 IMG 0004

IMG 9856  IMG 9870

Արցախի պետական համալսարանի ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել է բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ: Նա ուսանողներին ծանոթացրել է ուսումնական գործընթացին, ուսման վարձավճարների զեղչային համակարգից օգտվելու կարգին և քննությունների անցկացման ընթացակարգին:

Պրոռեկտորը մանրամասն ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, ծանոթացրել ներքին կանոնակարգին, հավատարմագրման գործընթացին, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի գործունեությանը, ուսուցման կրեդիտային համակարգին, հասարակական ակտիվության միավորների ձեռքբերման հնարավորություններին, ինչը ենթադրում է ակտիվ մասնակցություն համալսարանում կազմակերպված տարաբնույթ ուսումնական, գիտական սեմինարներին, գիտաժողովներին, մարզական միջոցառումներին և այլն:

Նա ուսանողներին հորդորել է անմիջական մասնակիցը լինել ձևավորված ավանդույթների պահպանմանը` կոչ անելով պաշտպանել իրենց իրավունքները: Հաջորդիվ պրոռեկտորը կհանդիպի նաև մյուս ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ: