Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) հայագիտության ամբիոնի վարիչ, հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Բառլոու Տեր-Մկրտչյանին:
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել Բառլոու Տեր-Մկրտչյանին Արցախի մայր բուհ այցելելու համար` կարևորելով նրա ներդրումը հայագիտության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնագիտական գործունեության, հայագիտական ծրագրերին և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: