Արցախի պետական համալսարան

IMG 0081 IMG 0066

IMG 0024 IMG 0097

Արցախի պետական համալսարանի 50-ամյակի և ՀՀ անկախության տոնի առթիվ պատմության և իրավագիտության ֆակուլտետում  կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ:

Նախաձեռնությունը «Քաղաքագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Օհանյանինն էր, ում խոսքով`  խաղի նպատակն է զարգացնել ուսանողների ինտելեկտուալ մտածելակերպը, նպաստել նոր գիտելիքների ձեռքբերմանը, ներգրավել նրանց համալսարանական կյանքին և կազմակերպել արդյունավետ ժամանց:

«Նման միջոցառումները ոչ միայն ավելի հետաքրքիր ու բովանդակալից են դարձնում ուսանողական առօրյան, այլև հնարավորություն են տալիս բացահայտել և համախմբել համալսարանի խելացի և ակտիվ ուսանողներին»,- ասել է Լուսինե Օհանյանը:

Խաղի ընթացքում հնչել են տարբեր ոլորտների առնչվող տրամաբանական հարցեր:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Աշխեն Ասրյանի խոսքով՝ վերջին տարիներին բուհում մեծ զարգացում են ապրում ուսանողական կյանքն ակտիվացնող բազմաբովանդակ միջոցառումները:

«Ուսանողն այսօր կարևորում է գիտելիքը և կարողանում է մրցել իր գիտելիքներով: Կազմակերպվող միջոցառումների առանցքային նպատակներից մեկը ուսանողին գիտելիք տալն է, ինչի լավագույն տարբերակներից է նաև նման խաղ-մրցույթների կազմակերպումը»,-ասել է նա:

Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով: