Արցախի պետական համալսարան

71773509 949580272045119 7427696255356108800 n 71474854 949580128711800 3078034105619709952 n 

71089851 949579942045152 4855085775051554816 n 71102732 949580458711767 9158469995770937344 n

Սեպտեմբերի 26-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ կայացել է Արցախի պետական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ, ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

70835386 949580758711737 8028369593732956160 nՄիջոցառումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով: Երդման տեքստն ընթերցելու պատիվը վերապահվել է բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ասպրամ Ավանեսյանին: Ուսանողները երդվել են հարուստ գիտելիքներ ձեռքբերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել հանուն անկախության նահատակված հայորդիների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ
71190179 949580192045127 2400564028981116928 nգաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, հարգանքի խորին զգացումով համակվել դեպի դասախոսական կազմը` որպես կրթության և գիտության նվիրյալների, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը՝ ԱրՊՀ-ն:

Ուսանողներին շնորհավորել և ողջույնի խոսք է ասել ԱՀ պետնախարարը՝ վստահ լինելով, որ նրանց տված երդումը կյանքի կարևորագույն ճանապարհի անցման ուղենիշ է՝ ուղեկցված գիտակցված մասնագիտության ընտրությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը ծառայելու նվիրումով:

70781506 949580085378471 2180483453693198336 nԿԳՍ նախարարը արարողության վայրը խորհրդանշական և հետաքրքիր է համարել: «Մեծ պատվին զուգահեռ նաև մեծ պատասխանատվություն ունեք պահել, պահպանել, զարգացնել ու հզորացնել մեր երկիրը»,- ասել է Նարինե Աղաբալյանը՝ ընդգծելով, որ նրանք լավ մասնագետներ պիտի դառնան և համալրեն Արցախի Հանրապետության տարբեր ոլորտների լավագույն մասնագետների շարքերը:

Ուսանողներին շնորհավորել է նաև ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ մաղթելով ուսումնառության ամբողջ ընթացքում սովորել և երբեք չբավարարվել ձեռքբերածով:70874170 949580702045076 7753350326530342912 n

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը ավանդույթի ուժ է ստացել:

«ԱրՊՀ-ն Արցախի մայր բուհն է, որը արդեն 50 տարի կրթում է սերունդ, ԱՀ տարբեր բնագավառների համար տալիս է բարձրորակ մասնագետներ»,- ասել է ռեկտորը՝ համոզված լինելով, որ Արցախը մոտ ապագայում դառնալու է ճանաչված աշխարհի կողմից:70928790 949580372045109 6230791764492419072 n

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերից հետո ընդունելության քննություններում ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիները պատիվ են ունենցել ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ ստանալ ԱրՊՀ ռեկտորի և բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքից: