Արցախի պետական համալսարան

IMG 0479 IMG 0470

Արցախի պետական համալսարանում հավատարմագրման գործընթացին նախապատրաստվելու նպատակով կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հանդիպել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Զաքարյանը:

Փորձագետը ներկաներին մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերելու համար քննարկել է բարելավման ուղղությամբ անելիքները, շուկայի այսօրվա պահանջների հետազոտումը, գնահատման քաղաքականությունը, ուսուցման ռազմավարությունը:

«Դասընթացի նպատակն է մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը ներկայացնել, թեմայի շուրջ քննարկումներ կատարել և նպաստել քննադատական մտածողության մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Լիլիթ Զաքարյանը՝ հավելելով, որ այն կնպաստի նաև բուհի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը