Շարունակվում են ԱրՊՀ 50-ամյակին նվիրված միջոցառումները: Այս անգամ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին բնագիտական ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:
Մրցույթը նախաձեռնել է բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանը:
«Նման միջոցառումները նպաստում են մասնակիցների մտավոր կարողությունների, մտածողության զարգացմանը, գիտելիքի նկատմամբ ձևավորում են դրական վերաբերմունք, ինպես նաև ընդլայնում հետաքրքրությունների շրջանակը»,-ասել է նա:
Մրցույթի ընթացքում հնչել են ուսանողների իմացական գիտելիքները ստուգող հարցեր տարբեր ոլորտներից: Նպատակն էր խթանել ուսանողական ժամանցի արդյունավետ և հետաքրքիր կազմակերպմանը:
Հաղթող թիմը պարգևատրվել է պատվոգրով: