Արցախի պետական համալսարան

IMG 0567 IMG 05516

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ԱրՊՀ ռեկտորն ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար, պ.գ.թ. Վահե Թորոսյանին, Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանին և «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանին:

IMG 05718Հանդիպմանը քննարկվել են հայագիտության զարգացմանը և փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, նախանշվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Արցախի մայր բուհի միջև հետագա համագործակցության ուղղությունները, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, կլինեն համատեղ միջոցառումների, գիտաժողովների կազմակերպում, Մատենադարանի մասնագետների կողմից բուհում դասախոսությունների անցկացում, փորձուսուցման շրջանակում ԱրՊՀ ուսանողների այցելություն Մատենադարան և այլն:

«Մեր մասնագետները սիրով կարող են գործուղվել Արցախ, հանդես գալ դասախոսությունների շարքով»,- նշել է Վահե Թորոսյանը` հավելելով, որ բանասիրության ուղղությամբ Մատենադարանի մասնագետները կարող են նպաստել բուհի ուսումնագիտական կյանքի արդյունավետության բարձրացմանը:

Վ. Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց նաև փոխգործակցության մի ուղղությունն էլ դարձնել Մատենադարանի մայր կառույցի գրադարանային ֆոնդը, ինչը մեծապես կնպաստի բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին` հատկապես գիտահետազոտական ուսումնասիրությունների դեպքում:

ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նրանց Արցախի մայր բուհ այցելելու համար և հույս հայտնել, որ երկու կառույցների փոխգործակցության ամրապնդումը կնպաստի Արցախում կրթության և գիտության զարգացմանը: