Արցախի պետական համալսարան

IMG 0628 IMG 0633

IMG 0634  IMG 0597

Սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանում ռուս գրող, հրապարակախոս, գրականագետ Պավել Նույկինը հանդես է եկել դասախոսությամբ: Նախքան հանդիպման մեկնարկը` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ընդունել է Պավել Նույկինին` շնորհակալություն հայտնելով նրան՝ համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար:

Դասախոսությանը մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ: Դասախոսության թեման էր «20-րդ դարի երկրորդ կեսի և ժամանակակից ռուս գրականությունը»: Նա մանրամասն ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի ռուս գրականության զարգացումը, վերլուծել մի շարք արժեքավոր գրական ստեղծագործություններ և ֆիլմեր:

Նշենք, որ Պավել Նույկինը գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից Անդրեյ Նույկինի որդին է: Ա. Նույկինը նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:

Դասընթացը տևելու է մեկ շաբաթ: