Արցախի պետական համալսարան

11 1ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին կից բացվել է «Պոզիտիվ» հոգեբանական ակումբ: Ակումբի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կայացմանը, խթանել նրանց գիտահետազոտական և պրակտիկ կարողությունների ձևավորմանը, աջակցել դասընթացային-գիտական, ավարտական, մագիստրոսական թեզերի մշակմանը, պարզապես հարթակ դառնալ ակտիվ շփումների և վարժանքների համար:

«Պոզիտիվ» հոգեբանական ակումբը.

-այն տեղն է, որտեղ կարող եք մատչելի ձևով գիտելիքներ ստանալ հոգեբանության մասին,

-այն տարածքն է, որտեղ կարող եք ավելին իմանալ ձեր և այլոց մասին,

- այն մթնոլորտն է, որտեղ կարող եք կիսել ձեր մտքերը, կարծիքներն ու զգացմունքներն այն մարդկանց հետ, ովքեր նույնպես հետաքրքրված են,

- այն միջավայրն է, որտեղ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել, ընդլայնել ձեր շփման, հաղորդակցման շրջանակը,

- մարդկանց այն շրջանակն է, ովքեր անտարբեր չեն իրենց կյանքի նկատմամբ և ուղիներ են փնտրում այն ավելի լավը դարձնելու համար:

Ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ է միայն գրանցվել:

Ակումբը բաց է ուսանողների, բոլոր ցանկացողների համար:

Ակումբին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել ԱրՊՀ հոգեբանական կենտրոն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎( 097) 72-99-26

☎(097) 31-84-13

Հասցե` Տիգրան Մեծ 10 (ԱրՊՀ 3-րդ մասնաշենք)