Նախագահ Բակո Սահակյանը հանձնեց դիպլոմներ ԱրՊՀ գերազանց ավարտած ուսանողներին

15.06

2012

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանց ավարտած մի խումբ շրջանավարտների:

    26 մասնագիտությունների գծով շուրջ 900 ուսանող է թողարկել Արցախի մայր ԲՈՒՀ-ն: Այս տարի նրանցից 85-ը համալսարանն ավարտել են գերազանց գնահատականներով: ԲՈՒՀ-ի ռեկտորի խոսքերով, քանակից որակին անցնելու գործընթացը տալիս է իր արդյունքները:
     Նման բարձր պատվի Արցախի պետական համալսարանը գերազանց ավարտած ուսանողները արժանանում են առաջին անգամ: Սա կրթության որակի նկատմամբ պետության յուրօրինակ վերաբերմունքի նշան է:
   Նախագահ Բակո Սահակյանը նշել է , որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:
     Նախագահ Բակո Սահակյանը ասաց. «Կրթության ոլորտին հատկացվող հատուկ ուշադրությունը պիտի իր արդյունքները տա: Մարդը պիտի իր արժանի տեղը գտնի կյանքում, իր ներդրումը ունենա պետության կայացման գործում»:

    Գերազանցիկները դիպլոմներ են ստացել նախագահի ձեռքից և արժանացել նվերների: Ուսանողները իրենց հերթին շնորհակալություն հայնտնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և նշեցին, որ նմանատիպ միջոցառումները քաջալերում են նրանց ուսման բնագավառում ցուցաբերել բարձր առաջադիմություն և դառնալ ազգին պիտանի մասնագետներ: 
Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

150612_ARPH_Usanoxner_Info

«