Արցախի պետական համալսարան

21705 ususchi-ton MՀոկտեմբերի 5-ը աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում և Արցախում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Օրվա առթիվ շնորհավորում են ԱրՊՀ ուսանողները:

71137172 939517703078865 1260765199946743808 nՋերմորեն շնորհավորում եմ ձեզ` ուսուցչի տոն օրվա կապակցությամբ: Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք մի այնպիսի վերերկրային առաքելություն, որ բառերով անհնար է նկարագրել: Մաղթում եմ անձնական հարատև երջանկություն, մանկավարժական գործունեության արդյունավետություն, ծով համբերություն, սեր և երկար տարիների   բեղմնավոր գործունեություն: Անչափ շնորհակալ ենք ձեր կատարած   աշխատանքի, գիտելիքների աշխարհում ձեր սաներին ճիշտ ուղղորդելու և մեր հասուն կյանքի հիմքը   կառուցելու   համար:

Լիլիթ Մարգարյան, ԱրՊՀ ՈՒԽ նախագահ

71685616 248202129403985 9110499463092240384 nՍիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ՝ ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով ու նվիրումով հղկում եք մեր հայրենիքի ապագա զինվորներին, բժիշկներին, հետագայում Ձեզ փոխարինող ապագա ուսուցիչներին: Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն. մենք հզոր ենք, քանզի դուք եք մեր այսօրվա, վաղվա ու ապագայի դաստիարակը: Դուք գիտության ջահ ունեք Ձեր ձեռքին, որով էլ միշտ պատրաստ եք սաների հոգու մեջ կերտել պատասխանատվության ու համերաշխության ոգին: Ցանկանում եմ Ձեզ ամուր առողջություն, միշտ ժպտացեք, եղեք բարի, համբերատար: Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Դուք լավագույնս եք մարմնավորում հայրենասիրությունը:

Մանե Գաբրիելյան, լրագրություն 3-րդ կուրս

 

Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրելMarta հասարակության կյանքում: Սրտանց շնորհավորում եմ կրթության և դաստիարակության բնագավառում աշխատած ու աշխատող բոլոր ուսուցիչներին ու մանկավարժներին: Ձեր մասնագիտական տոնը իսկապես դարձավ համաժողովրդական: Այս նշանակալից օրը մենք խորը ակնածանքով և երախտագիտությամբ ենք մոտենում ձեր կատարած նվիրական աշխատանքին: Շնորհակալ ենք ձեզ, որ մեզ տալիս եք բազմակողմանի գիտելիքներ, պատրաստել ու պատրաստում եք ինքնուրույն կյանքին, կյանքի դասեր եք հաղորդում մեզ: Դուք ձեր իմաստությամբ ամեն օր բացահայտում եք մի նոր լավի ու վատի, չարի ու բարու խորհուրդ: Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, թող ձեր երթը մշտադալար լինի:                                  

Մարտա Հարությունյան, լրագրության 2-րդ կուրս

 

 

Ի սրտե շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և ուսումնական ոլորտում ներգրավված բոլոր անձանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ SatineՁեր ամուր նյարդերի, չխնայված ճիգ ու ջանքերի շնորհիվ է կերտվում մեր երկրի փայլուն ապագան։ Ձեր վարած ուսումնադաստիարակչական ու գիտաճանաչողական գործունեությունն է հիմք ծառայում այսօրվա սերնդի աշխարհայացքի ու գիտական մտքի ձևավորման համար։

 Մաղթում եմ ձեզ անսահման համբերություն, մտքի ճկունություն, երկաթի պես ամուր առողջություն:

 Սաթենիկ Դադայան, մաթեմատիկա 3-րդ կուրս

AlisiaԻ սրտե շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոն օրվա առթիվ, մասնագիտություն,որը բոլոր մասնագիտություններից առավել է։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր ամենայն պատասխանատվությամբ են մոտենում ուսուցչի վեհ աշխատանքին, շնորհակալ ենք ձեզ մեզ իմաստնությամբ սնելու, մեզ կրթելու և դաստիարակելու համար, կրթության և գիտելիքի կարևորության դերը մեր մեջ արմատավորելու համար: Յուրաքանչյուր հաջողության հասած մարդ պարտական է իր ուսուցչին, քանի որ նրա բազմաչարչար աշխատանքի շնորհիվ է ձեռք բերել այն գիտելիքները և մարդկային հատկանիշները, որոնք պետք եկան այդ բարձունքին հասնելու համար... Մաղթում եմ ուժ,եռանդ ձեր տքնաջան ու դժվարագույն աշխատանքում, նորանոր հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում, իսկ ուսուցչի հաջողությունը իր աշակերտի հաջողության մեջ է, ուսուցիչը երջանիկ է այն ժամանակ, երբ իր աշակերտը կյանքում նորանոր հաջողությունների է հասնում։

Ալիսիա Դադայան, մաթեմատիկա 3-րդ կուրս


InessaԴուք այնքա՜ն ուժ ու եռանդ եք ներդնում  ձեր գործի մեջ, որ,  կարելի է ասել,  երբեմն հարազատներից խլում եք ձեր ուշադրության մի մասը՝ այն նվիրելով  մեզ,  ձեր ուսանողներին, աշակերտներին: Ձե՛ր ջանքերով է, որ աշխարհն օրեցօր դառնում է  ավելի գրագետ ու   բանիմաց, ավելի լուսավոր:

Թող ներքին  ոգևորությա՛մբ սկսվի ձեր նոր բացվող յուրաքանչյուր օրը, գիտելիքների մեծ աշխարհի դռները մեր առջև բացող, մեր բարի  և  իմաստուն խորհրդատուներ, եղեք երջանի՛կ: 

Ինեսսա Մայիլյան, լրագրություն 1-ին կուրս