Արցախի պետական համալսարան

IMG 2700 IMG 2717

IMG 2898 IMG 2888

Արցախի մայր բուհի 50-ամյակի առթիվ բանասիրության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողները կազմակերպել են ինտելեկտուալ խաղեր: Մրցույթը նախաձեռնել են բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության ուսանողուհիներ Աննա Մինասյանը, Արփինե Չաքմազյանը ու մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

«Նման մրցույթները ուսանողների մոտ մոտիվացիա են առաջացնում՝ նպաստելով ինտելեկտուալ կարողությունների ընդլայնմանը, զարգացմանը, նորացմանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանը, տեսակետը արտահայտելու հնարավորությանը»,- ասել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԳԸ փոխնախագահ Մարիյա Միրզախանյանը:

Ուսանողուհի Արփինե Չաքմազյանի խոսքով՝ ինտերակտիվ մրցույթները հնարավորություն են տալիս ուսանողներին կատարել մտքերի և տեղեկությունների փոխանակում, քննարկել, փնտրել և բացահայտել, ինչն էլ նպաստում է գիտելիքների անընդհատ կատարելագործմանը:

Խաղի ընթացքում հնչել են ուսանողների գիտելիքները ստուգող տարբեր բնագավառի հարցեր:

Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով: