Արցախի պետական համալսարան

MyCollages tatronԱրցախի պետական համալսարանի «Թարգմանչական գործ» 3-րդ կուրսում է սովորում Վարդինե Հայրապետյանը, ով, օժտված լինելով դերասանական տաղանդով, համատեղում է դերասանական աշխատանքն ու կրթությունը: Թատրոնը նրա համար կյանք է, սեր և ապրում...Վարդինեն տասնվեց տարեկանից ընդգրկված է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմում և իր կերտած դերերով արդեն հասցրել է սիրվել թատերասեր հանրության կողմից: Լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գաբրիելյանը փորձել է բացահայտել նրան.

74786443 417164902277509 2960953254181076992 n-Վարդինե, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր զբաղվել թատերական աշխատանքով և ո՞ր տարիքում։

- Դեռևս դպրոցական տարիքում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ես հաճախել եմ թատերական ստուդիա։ Սակայն թատերարվեստում իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ տասնվեց տարեկան հասակում ինձ բախտ վիճակվեց ընդգրկվել Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմում։

-Ի՞նչ դերեր ես կերտել, և ո՞րն է ամենահարազատը քեզ համար։72635570 1031886933809654 1052020941728514048 n

-Այս երեք տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել խաղալ բազում կերպարներ։ Խաղացել եմ նաև գլխավոր կերպարներ։ Բոլորն էլ ինձ հոգեհարազատ են եղել, քանի որ յուրաքանչյուր կերպար ապրել եմ, փորձել ընկալել նրա բնույթն ու էությունը։ Բոլոր կերպարները յուրահատուկ են, սակայն կառանձնացնեմ «Եվգենի Օնեգին» ներկայացման մեջ Օլգայի կերպարը, քանի որ այդ կերպարով մեկնարկեցին իմ հաջողությունները թատերարվեստում։

-Կա՞ արդյոք այնպիսի մի դեր, որը կցանկանայիր խաղալ։

-Ճիշտն ասած դրա մասին երբևէ չեմ մտածել, քանի որ ես դեռ փորձում եմ կատարելագործվել ինձ տրված և վստահված դերերում։

74957503 521120412020714 4300011236872945664 n- Ի՞նչ զգացողություններ ես ունենում ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ։

- Հուզմունք, այդ զգացումը ակամայից գալիս է` մինչև բեմ մտնելը։ Ասում են, երբ դերասանը մինչև ներկայացման սկսվելը չի զգում հուզմունք, ապա նրա հետ մի բան այն չէ։ Այդ զգացողությունը բնական է, ուղղակի պետք է բեմ մտնելուց հետո ամեն ինչ թողնել ետնաբեմում...

-Ի՞նչ է թատրոնը քեզ համար։

-Թատրոնը կյանք է, սեր և ապրում...

-Քանի որ և՛ աշխատում ես, և՛ սովորում, մեկը մյուսին չի՞ խանգարում:

-Իհարկե կան դժվարություններ, բայց փորձում եմ ամեն գնով համատեղել և' աշխատանքը, և' ուսումը։ Երկուսն էլ ինձ համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ երկու մասնագիտության առանցքում սերն է...

- Ինչպե՞ս ես պատկերացնում Արցախի թատրոնի ապագան։

-Վստահորեն կարող եմ ասել, որ Արցախի մայր թատրոնն ունի լուսավոր ու պայծառ ապագա։ Բոլորս ամեն ինչ անում ենք, որպեսզի Ստեփանակերտի միակ ու անկրկնելի թատրոնը նորից ունենա այն երբեմնի համբավը, որ ունեցել է...

-Մինչև հիմա կերտած կերպարներիցդ ո՞րն է առավելապես մոտ Վարդինե Հայրապետյան անձին։

-Ես դեռ չեմ խաղացել այնպիսի կերպարներ, որ բնավորությամբ մոտ լինի իմ էությանը։ Բայց կյանքը դեռ առջևում է և դեռ շատ կերպարներ կլինեն ու հուսով եմ, որ մի օր կխաղամ հենց Վարդինե Հայրապետյան կերպարը...

- Քո խոսքը՝ թատերասեր հանդիսատեսին։

-Քանի որ թատրոնը սեր է և ապրում, ինչպես նաև կենդանի արվեստ ու բոլոր ժամանակների համար արդիական, ես կուզենայի, որ այսօրվա հանդիսատեսը, հատկապես երիտասարդ հանդիսատեսը, սիրելով թատրոնը, միշտ ունենա իր հատուկ վերաբերմունքը թատրոնի և դերասանի հանդեպ, ըմբռնումով մոտենա յուրաքանչյուր կերպարին։

Հարցազրույցը` Մանե Գաբրիելյանի, լրագրություն 3-րդ կուրս