Արցախի պետական համալսարան

c8e7475e304e5ecfc3005b3f

Կովկասի ինստիտուտը նոյեմբերի 6-ին` ժամը 14.00-ին, Արցախի պետական համալսարանում կկազմակերպի ինտերակտիվ սեմինար ՝ «Ինչպես գրել ռեզյումե» թեմայով: Սեմինարը կվարի Կովկասի ինստիտուտի ծրագրերի համակարգող Նինա Իսկանդարյանը:

Նպատակն է՝ աջակցել մասնակիցների կարիերայի հետագա զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակ լինելուն:

Սեմինարին կարող են մասնակցել Արցախի բուհերի բակալավրիատի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ուսանողները:

Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն իրենց ռեզյումեները: