Արցախի պետական համալսարան

73537389 535760543910217 6055176556123258880 n 74667927 926236477749945 4695145664009469952 n

Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետում կազմակերպվել է գիտական սեմինար՝ մայրենիի ուսուցման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:

Նախաձեռնությունը բանասիրության ֆակուլտետի Ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Միրա Յրամիշյանինն էր: Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ուսանողական գիտական ընկերության նախագահը, ուսխորհրդի անդամներ, ուսանողներ:

Միրա Յարամիշյանը ներկայացրել է կրտսեր դպրոցում մայրենիի ուսուցման ժամանակակից մեթոդները, գնահատման առանձնահատկությունները, դասվարին ներկայացվող ժամանակակից պահանջները, քննարկել գրավոր և բանավոր խոսքի, ինչպես նաև մտածողության զարգացմանը խթանող հարցեր:

Ֆակուլտետի դեկանը նշել է, որ նման սեմինարները նպաստում են ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտմանը և ամրապնդմանը: