Արցախի պետական համալսարան

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալասարանի, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությաներ¦ ՊՈԱԿ-ի

և Արցախի պետական համալսարանի ջանքերով կազմակերպվեց §Հայկական լեռնաշխարհի պատմամշակությաին ժառանգությունը¦ միջազգային գիտաժողովը, որը տեղի ունեցավ հունիսի 24-30: Միջազգային գիտաժողովի կազմակերպմանն աջակցել է մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ¦ բարեգործական հիմնադրամը: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը ողջունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կկազմակերպվեն հաճախակի: Նաև ողջույնի խոսքերով հանդես եկան ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Ն.Աղաբալյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Ս.Շահվերդյանը: Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Մասնակիցները Ստեփան Դադայանին հանձնել են իրենց հեղինակային գրքերը, որոնք կփոխանցվեն ԱրՊՀ գրադարանին: Միջազգային գիտաժողովի մասնակիցները այցելեցին Տիգրանակերտ և Գանձասար: