Արցախի պետական համալսարան

IMG 7003 IMG 6988 

IMG 7007 IMG 6994

Նոյեմբերի 14-ին տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ֆակուլտետի խորհրդի նիստում ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի խորհրդի անդամները:

Օրակարգային առաջին հարցով Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվությունը, որը ներառում է հետևյալ ուղղություններով միջոցառումների իրականացումը՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպչական աշխատանքներ, ուսանողների հետ տարվող աշխատանքներ:

«Ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով»,- ասել է դեկանը:

Նա նշել է, որ հաշվետու տարում մշակվել և հաստատվել է «Տնտեսագիտության ֆակուլտետի ռաազմավարություն»-ը, ըստ որի՝ ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահեն տնտեսության կայացմանն աջակցող համապատասխան մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումն է:

«Ֆակուլտետի տեսլականն է բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ մատուցվող կրթական ծառայությունները   պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

Նա մանրամասն խոսել է համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակում 2018-2019 ուսումնական տարում ֆակուլտետում իրականացված գիտական միջոցառումներից, ուսումնա-արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումներից:

Ֆակուլտետի խորհուրդը բավարար է գնահատել 2018-2019 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքները:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուզաննա Մանգասարյանին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ կատարած աշխատանքի համար:

Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանել է ներկաների հարցերին: