ПОЗДРАВИТЕЛЬНОЕ ПОСЛАНИЕ РЕКТОРА АРГУ АРМЕНА САРКИСЯНА ПО СЛУЧАЮ МЕЖДУНАРОДНОГО ДНЯ СТУДЕНТОВ

17.11

2019

70003466 992900817713064 5097269845477556224 n1

Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողական կյանքը լավագույն ժամանակահատվածն է գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ամբարելու համար։ ԱրՊՀ-ում պարբերաբար քայլեր են ձեռնարկվում այդ ամենի համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով։ Իր կեսդարյա պատմության ընթացքում միշտ էլ Արցախի մայր բուհը իր ուսանողների հաջողություններով եղել ու է Արցախի Հանրապետության առաջատար գիտակրթական հաստատությունը։

Հպարտանալ կարող է յուրաքանչյուր համալսարանական այն փաստով, որ մեր բուհը լավագույն մասնագետներ է տվել երկրի բոլոր ոլորտներին, և յուրաքանչյուրը յուրովի իր նպաստն է բերում երկրի շենացմանը: Համոզված եմ, որ դուք, ձեր ուսումնառության ժամանակը արդյունավետ օգտագործելով, կդառնաք լավ մասնագետներ և կլինեք այդ լավագույնների շարունակողը։

Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և հորդորում, որ ուսումնառության տարիների ամեն մի օրն օգտագործեք ի շահ ձեր մտավոր ներուժի ու կարողությունների զարգացման: Մաղթում եմ խաղաղություն, անձնական ու համազգային իղձերի իրականացում և հաջողություններ: