Նոյեմբերի 19-ին Համահայկական 7-րդ խաղերի կամավորական աշխատանքների պատասխանատու Գրիգորի Սահակյանը հավաստագրերով պարգևատրել է կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած համալսարանականներին:
Հանդիպմանը ներկա էր ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, որը կարևորել է կամավորական աշխատանքները՝ նշելով, որ այն Արցախում նոր երևույթ չէ: Արցախյան շարժման ժամանակ կամավորականության շնորհիվ է ձևավորվել բանակը և նոր սերունդն էլ որդեգրել է այդիպիսի դիրքորշում:
Գրիգորի Սահակյանը շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ ղեկավարությանը, աշխատողներին և ուսանողներին իրենց պատրաստակամության, անկեղծ վերաբերմունքի, կատարած անգնահատելի աշխատանքի և աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Համալսարանականները ևս շնորհակալություն են հայտնել իրենց կատարածը գնահատելու համար՝ վստահեցնելով, որ պատրաստ են ընդգրկվելու մարդասիրական և երկրի զարգացմանը ուղղված կամավորական աշխատանքներին: