Արցախի պետական համալսարան

ElenԷլեն Ստեփանյանը սովորում է ԱրՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսում: Ծնվել է 1999թ. հուլիսի 9-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում: Ստեղծագործում է մանկուց: Ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից.

Աշունն է կրկին զարդարել հոգիս
Տարբեր գույներով, տարբեր հույզերով,
Տխուր է հոգիս կրկին այդ ցավից,
Այդ զգացմունքից, խենթ մենությունից:

 

Տերևաթափ է կարծես ներսումս,
Ամեն գույնի հետ նորից փոխվում ես,
Ես չեմ ճանաչում էլ իմ աշունը,
           Աշունն այն գունեղ՝ հենց քո գույներով:

Կարոտ մնացի աշնան գույներին,
Արևն է շոյում ամեն տերևիս,
Ներդաշնակությու՞ն, չէ, չէի ասի
Տերևն է խամրում ինչպես մեղմ հոգիս…

 

Երբ սիրում եմ…


Երբ սիրում եմ, խավար չեմ տեսնում,
Մայրամուտի մեջ արև եմ տեսնում,
Խավարի մեջ լույս՝ սիրո շողերով,
Ու փայլող աչքեր հավերժին ձգտող:

Երբ սիրում եմ, չեմ տեսնում ոչինչ
Ինձ ցավ պատճառող, ինձ մտահոգող,
Նոր օրենքներ եմ ստեղծում ինձ համար,
Նոր ճանապարհներ բացում իմ առաջ:

Երբ սիրում եմ, արյան փոխարեն
Կարոտն է հոսում ու խոսում ինձ հետ,
Ցողերն են ծաղկին նոր շունչ պարգևում,
Ու մեզ տանում են դեպի նոր գարուն:

Ա՜խ, երբ սիրում ես…
Սովորականն է անսովոր դառնում,
Աստղերն են փայլում քո մութ գիշերում,
Եվ անափ  հոգիս նոր շունչ է առնում:

Էլեն Ստեփանյան