Արցախի պետական համալսարան

IMG 7743 IMG 7778

 

IMG 7801 IMG 7735

Նոյեմբերի 21-ին Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսական պլանավորում» դասընթացի շրջանակում ուսանողները գործարար ծրագրերի տեսքով ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները:

Միջոցառումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Եվգենյա Հայրիյանը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ամբիոնների դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են բիզնես-ծրագրերի տարբերակներ՝ առանձնացնելով դրանց մրցակցային առավելությունները, տեսլականը, խնդիրները, առանձնահատկությունները, կարևորությունը, հարմարավետությունը, արժեքը, դրամական հոսքերի կանխատեսումները, սոցիալական ազդեցությունը, գործունեության համար նախատեսվող ծախսերը, ծրագրի արդյունավետության մասին տեղեկությունները: Նրանք նաև կատարել են SWOT վերլուծություն՝ ներկայացնելով բիզնես-պլանի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները:

Ֆակուլտետի դեկանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր բիզնես-պլան ներկայացնելու համար՝ հույս հայտնելով, որ ուսանողների գաղափարները կյանքի կկոչվեն: Շնորհակալական խոսքեր է ասել նաև ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը՝ նշելով, որ ուսանողները արդիական գաղափարներ են առաջարկել:

Եվգենյա Հայրիյանը շնորհակալագրերով պարգևատրել է թիմերի անդամներին: