Արցախի պետական համալսարան

IMG 7701 IMG 7687 

Նոյեմբերի 21-ին Արցախի պետական համալսարանում «Տնտեսագիտության արդի հիմնախնդիրները» դասընթացի շրջանակում կազմակերպվել է քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում և հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը» թեմայով:

Քննարկումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Տիգրան Հակոբյանը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողուհի Նարինե Մարտիրոսյանը ներկայացրել է կոռուպցիայի դրսևորումները և հետևանքները:

«Կոռուպցիան խոցելի է դարձնում ամբողջ հասարակությունը՝ շղթայական փոխազդեցություններով ներգործելով ոչ միայն քաղաքական ու տնտեսական ոլորտների, այլև մշակութային, կրթական համակարգերի, բարոյական արժեհամակարգի, ազգային մտածողության վրա»,- ասել է ուսանողուհին՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու գլխավոր գրավականներից է արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, ամրապնդումը, անհրաժեշտ գործիքակազմի ապահովումը:

Քննարկումը ուղեկցվել է հարցուպատասխանով: