Արցախի պետական համալսարան

IMG 7860215 IMG 7871 

IMG 7895 IMG 7883

Նոյեմբերի 21-ին ԱրՊՀ «Բանավեճի ակումբ»-ի կողմից կայացել է բանավեճ-քննարկում: Հանդիպումը նախաձեռնել են ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը, ուսանողական խորհուրդը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, համալսարանականներ:

Բանավեճի թեման էր «Գիտելիքների ձեռքբերման համար ավանդական դասախոսությունները արդյունավետ չեն», որին մասնակցում էին տարբեր մասնագիտության ուսանողներ:

Բանավեճի ակումբի համահիմնադիր Արման Ասրյանի խոսքով՝ բանավեճի նպատակն է ուսանողների մոտ զարգացնել բանավիճելու արվեստը, քննարկել համալսարանում առկա խնդիրները և փնտրել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Մրցակցող թիմերի անդամները փաստարկներ էին ներկայացնում թեմայի վերաբերյալ, որն ուղեկցվում էր հարցուպատասխանով և հակափաստարկներով:

«Նման բանավեճերը նպաստում են ուսանողների՝ արագ կոմնորոշվելուն, քննադատական մտածելակերպի, հռետորական խոսքի, հետազոտական և այլ հմտությունների զարգացմանը»,- նշել է ակումբի համահիմնադիր Էրիկա Աբրահամյանը:

Պրոռեկտորը կարևորել է բանավեճի անցկացման ձևաչափի ընտրությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ ձևավորվում է մտածողություն և ուսանողները սեփական մտքերը կառավարելու ունակություն են ձեռք բերում: