Արցախի պետական համալսարան

IMG 8172 IMG 8115

IMG 8142 IMG 8201 

Նոյեմբերի 22-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Արցախի պետական համալսարան և հանդիպել ուսանողների հետ:

Պատվիրակության կազմում էին ՀԱՀ ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը, ընդունելության և ֆինանսական օժանդակության գրասենյակի ներկայացուցիչներ, Արցախում բաց կրթության բաժնի համակարգող Նոննա Պողոսյանը:

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ այցելելու համար՝ կարևորելով հանդիպումների նշանակությունը համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները խոսել են ՀԱՀ ընդունվելու պայմանների, ուսումնական ծրագրերի, դիմելու կարգի, ուսման վարձի և վճարումների մասին:

Ընդունելության բաժնի տնօրենը նշել է, որ հանդիպման նպատակն է ուսանողներին ծանոթացնելու Ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերին: «Արցախից ուսանողներ ունենք, որոնք սովորում են թե՛ բակալավրիատի և թե՛ մագիստրատուրայի կրթական ծրագրերում»,- ասել է Արինա Զոհրաբյանը՝ հավելելով, որ համալսարանը ակտիվ համագործակցում է ԱրՊՀ-ի հետ:

Նոննա Պողոսյանը վստահեցրել է, որ Ստեփանակերտում ստեղծված են անհրաժեշտ պայմանները բարդ թվացող քննություններին նախապատրաստվելու համար:

Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները պատասխանել են ուսանողների հարցերին: