Արցախի պետական համալսարան

IMG 8026 IMG 8034

IMG 8065 IMG 8089

Նոյեմբերի 22-ը հոգեբանի օրն է: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնը կազմակերպել է միջոցառում, որին ներկա էին կենտրոնի մասնագետներ, ամբիոնների դասախոսներ, ուսանողներ:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա առթիվ՝ կարևորելով հոգեբանների դերը:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ խոսելով հոգեբանի գործառույթներից, որակներից, ոլորտի նրբություններից, հոգեբանական խնդիրներից և դրանք լուծելու մեթոդներից:

Ուսանողուհի Քրիստինա Սահակյանը իր ելույթում նշել է, որ հոգեբանը օգնում է մարդկանց բացահայտել սեփական ընդունակությունները, ազատվել անհանգստացնող սուր ապրումներից՝ հասնելով ներքին խաղաղության ու անդորրի: «Հոգեբանի դիմում են այն մարդիկ, ովքեր անհրաժեշտաբար պետք է հաղթահարեն ինչ-որ ներքին կամ հոգեբանական ճգնաժամ, ովքեր ցանկանում են կարգավորել սեփական վարքը, գտնվում են հոգեբանական դժվար վիճակում»:

Միջոցառումը ուղեկցվել է հարցուպատասխանով:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանով Վիտյա Յարամիշյանը պատվոգրերով պարգևատրել է ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի գործունեությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին: