Արցախի պետական համալսարան

IMG 8279 IMG 8277

ԱրՊՀ և ՊԲ համագործակցության շրջանակներում այսօր` նոյեմբերի 25-ին, ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մեկնարկել են սպա-հոգեբանների վերապատրաստման հավաք-դասընթացները: Դասընթացների մեկնարկին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, սպա-հոգեբաններ:

Դասընթացի մասնակից, ավագ սպա-հոգեբան Կարեն Սարուխանյանը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուն, որն անհրաժեշտ է զինծառայողների հետ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

«Ոլորտի մասնագետները փոխանցում են այնպիսի գիտելիքներ, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը»:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը վստահեցրել է, որ դասընթացի շրջանակում հավաքի մասնակիցներին փոխանցվելու են անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: