Արցախի պետական համալսարան

75262194 2982331518550582 4190084151682007040 n 75339602 2175718979398219 59365858304065536 n

Երևանի պետական համալսարանում  կազմակերպվել էր մշակութային միջոցառում, որի ընթացքում պարգևատրվել են 2019 թվականի հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ 100- ամյակի առթիվ կազմակերպված «Անկախության սերնդի ձայնը» բիենալեում հաղթող ճանաչված ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Հայաստանյան բուհերի և Արցախի պետական համալսարանի այն ուսանողները, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցրել բիենալեի հանրապետական փուլում: Բիենալեի հանրապետական փուլում ԱրՊՀ-ից մասնակցած ուսանողներից մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Մարինե Սարգսյանը (գրական մրցանակ), Ալիսիա Դադայանը (ասմունք) և Մարիամ Ասրյանը (երգ):

«Սրտատրոփ սպասում էինք այդ օրվան, բայց ոչ թե մրցանակ կամ պատվոգիր ստանալու համար, այլ ձեռք բերած ընկերների կարոտը առնելու, հարազատ մարդկանց տեսնելու համար: Եվ երբ հրավերը եկավ, չնայած աշխատանքային ծանր գրաֆիկիս` ես միանգամից մտածեցի, որ առիթը բաց չեմ թողնի, պետք է գնամ և կարոտս առնեմ այն մարդկանցից, ովքեր մի քանի օրում հարազատ դարձան»,-ասում է Ալիսիա Դադայանը` գոհունակություն հայտնելով ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնից, տնօրեն Կարինե Դավթյանից և նրա աշխատակիցներից, որոնց ջանքերով կյանքի կոչվեց մշակութային բիենալեն և մի հարկի տակ հավաքեց արվեստասեր ուսանողների:

Նրա խոսքով` պրոֆեսիոնալ մասնագետների կողմից իրականացված վարպետության դասերի շնորհիվ ուսանողները նաև նոր գիտելիքներ են  յուրացրել: