Արցախի պետական համալսարան

IMG 8499 IMG 8507

Նոյեմբերի 26-ին Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել է Եվրոպական քոլեջի նախկին շրջանավարտ Մարիամ Մուրադյանը:

Նա մանրամասն խոսել է Եվրոպական քոլեջ դիմելու կարգից, ընդունելության պահանջներից, ակադեմիական ծրագրից, առաջարկվող դասընթացներից, հաջորդ ուսումնական տարվա ծրագրերից:

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Եվրոպական քոլեջի ընձեռած հնարավորություններին, տարբեր ստորաբաժանումների գործունեությանը, մանրամասն ներկայացնել ակադեմիական ծրագիրը:

«Քոլեջում ուսուցումը Արցախի ուսանողներին միջազգային հարթակում Արցախը` որպես արցախցի, ներկայացնելու մեծ հնարավորություն կտա, ուսանողները հնարավորություն կունենան ցույց տալու, որ Արցախը` որպես առանձին զարգացող երկիր, ունի իր զարգացած քաղաքացիները»,- ասել է Մարիամ Մուրադյանը՝ ընդգծելով, որ քոլեջում տարբեր քաղաքական բանավեճեր են կազմակերպվում, որին մասնակցում են տարբեր երկրների նշանավոր քաղաքական գործիչներ, որոնց ընթացքում քննարկվում է նաև արցախյան հակամարտության խնդիրը:

Մ. Մուրադյանը հանդիպման ավարտին ուսանողներին մանրամասն ներկայացրել է ընդունելության պահանջները: