Արցախի պետական համալսարան

77261779 481484595814780 7052412278003466240 n

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հոգեբանի մասնագիտական օրվա առթիվ օրերս ԱրՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է այցելություն Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոց:

77003398 526569317965745 8751436451935158272 nՆախաձեռնությունը` ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանինն էր: Ուսանողները ելույթ են ունեցել դպրոցի 11-ից 12-րդ դասարանի աշակերտների համար:
75439548 433748994193149 5003398997306507264 nԱշակերտներին ներկայացվել են հետաքրքիր փաստեր հոգեբանությունից, ժեստեր ու մարմնի լեզու, գույների նշանակությունը, ինչպես նաև ներկայացվել «Հոգեբանություն» մասնագիտության արդիականությունն ու կարևորությունը ժամանակակից կյանքում:

«Կապ է ստեղծվել դպրոցի հոգեբանի ու աշակերտների միջև: Կարծում եմ, միջոցառումը երկուստեք կարևոր էր` և՛ աշակերտների, և՛ ուսանողների համար: Նման այցելություներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ»,-նշել է Ռ. Հարությունյանը: