Արցախի պետական համալսարան

IMG 8414 IMG 8395 

IMG 8434 IMG 8393

Շարունակվում են Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Արցախի պետական համալսարանում: Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է հերոսին նվիրված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին ամբիոնների դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով Մոնթեի կյանքի, գործունեության կարևոր դրվագները, նրա մտքերը:

Ուսանողուհի Ալիսա Խաչատրյանը իր ելույթում ընդգծել է, որ Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին՝ դրանք վերածելով վարքի ու սկզբունքի և իր օրինակով ցույց տվեց դրանց իրականացումը:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, շնորհակալություն է հայտնել միջոցառումը նախաձեռնողներին և, արժևորելով հերոսի ռազմական, կազմակերպչական տաղանդը, նշել է, որ Ավոյի նման հերոսները իրենց ապրած կյանքով դաստիարակում են սերունդներ:

Միջոցառման ավարտին ներկաները արցախյան ազատամարտում Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ են դիտել: