Արցախի պետական համալսարան

IMG 8590 IMG 8621

IMG 8597  IMG 8575

Նոյեմբերի 27-ին բանկային աշխատակցի օրվա առթիվ Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Վիրտուալ բանկ» մրցույթը: Միջոցառումը նախաձեռնել է տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը, որին ներկա էին «Ֆիդես Հիփոթեքային Ընկերություն» վարկային կազմակերպության ՓԲԸ հիփոթեքային վարկավորման բաժնի պետ Անժելա Սարգիսջանյանը, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները, նախապես ուսումնասիրելով ՀՀ և ԱՀ բանկային համակարգը, գործող մասնաճյուղերը, բնակչության քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը, եկամուտները, օրենսդրաիրավական դաշտը, ներկայացրել են իրենց առաջարկած բանկերի առաքելությունը, նպատակը, հատուկ վարկատեսակները, մատուցվող ծառայությունները, կարգախոսը, տարբերանշանը, կանոնադրական կապիտալը, նորարարությունները, առանձնահատկությունները, գտնվելու վայրը:

Ամբիոնի վարիչը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հետաքրքիր գաղափարներ ներկայացնելու համար:

Հաղթող և մասնակից թիմերի անդամները պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրերով: