Արցախի պետական համալսարան

IMG 8550 IMG 8525

IMG 8527 IMG 8535

Նոյեմբերի 27-ին «Կենսաբանության արդիականացումն Արցախում» ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարան են այցելել ՀՀ ԳԱԱ Լ.Ա Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը և գիտաշխատող Արմեն Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ:

Բնագիտական ֆակուլտետի կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս, կ.գ.դ., դոցենտ Հասմիկ Գալստյանի խոսքով՝ այցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կենսաբանության լաբորատորիայում տեղադրված ժամանակակից սարքավորումներին, մասնավորապես «Բիոսկոպ»-ին, ներկայացնել նոր տվյալներ, սարքերի կիրառման համար տեղում կատարել մի շարք փորձարկումներ:

Հյուրերը խոսել են լաբորատորիայում կատարած գիտատեխնիկական աշխատանքներից, մշակված ծրագրերից, ներկայացրել սարքի հնարավորությունները, օգտագործման ձևերը, ոլորտի արդիական խնդիրները:

««Բիոսկոպ» սարքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն այլ սարքավորումների, նրա ազդանշանները ի սկզբանե արտացոլում են ամբողջական համակարգի վիճակը»,- ասել է Հ. Գալստյանը` հավելելով, որ սարքը ունակ է հեռահար կերպով արձագանքելու կենսաբանական համակարգերի մոտեցմանը:

Նշենք, որ այցի ընթացքում մասնագետները կատարելու են «Բիոսկոպ» սարքի կրառման փորձնական աշխատանքներ: