Արցախի պետական համալսարան

IMG 8489 IMG 8481 

IMG 8478 IMG 8456

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը ֆակուլտետի խորհրդի նիստում ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունը:

Դեկանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետում ուսումնամեթոդական, գիտահետազոտական, ուսանողության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքները, խոսել ֆակուլտետի կառուցվածքի, կազմակերպված միջոցառումների, թույլ և ուժեղ կողմերի մասին:

«Չնայած ԱրՊՀ-ում գործում է ակադեմիական ազնվությունն ապահովող և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի գրագողությունը կանխելու հստակ մեխանիզմ, միաժամանակ ամբիոններում պետք է մանրամասն քննարկվի գիտական ղեկավարի կողմից, կամ ուսանողի հայեցողությամբ ընտրված ցանկացած գիտական թեմա»,-նշել է Ա. Խաչատրյանը` հավելելով, որ առավելությունը պետք է տրվի արդիական, վիճահարույց, չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված, Արցախի հետագա զարգացմանն ու կայացմանը նպաստող թեմաների ուսումնասիրությանը: նրա խոսքով` դրանք պետք է ունենան հստակ ընդգծված արդիական և կիրառական նշանակություն: «Ուսանողներին պետք է հմտացնել գիտական աշխատանք պատրաստելու մեջ, զարգացնել նրա վերլուծական միտքը, ձևավորել ապագա մասնագետի աշխարհայացքը»,-ընդգծել է նա` խոսելով գիտահետազոտական ոլորտի մասին:

2018-2019 ուստարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը նիստը գնահատել է բավարար: