Արցախի պետական համալսարան

76762566 439815486732439 6411587098557546496 n 78684964 501518577379169 1433794442866720768 n

78872035 782020848908284 1559284178845958144 n  78289660 427256184638283 5174359826926403584 n

ԱրՊՀ ուսանողները ուսումնական գործընթացին զուգահեռ հանրապետությունում նախաձեռնում են կամավորական տարաբնույթ աշխատանքներ, ակտիվ մասնակցում երկրում իրականացվող կամավորական աշխատանքներին: Այս անգամ ուսանողները Շուշիի «Շող» համայնքահեն կենտրոնում կազմակերպել են «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով միջոցառում:

Նախաձեռնությունը անգլերեն լեզու 3-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Խաչատրյանինն էր: Նրա խոսքով` միջոցառման նպատակն էր երեխաների մեջ սերմանել բարություն, սեր, ազնվություն, մեծահոգություն և ընկերասիրություն, ցույց տալ, որ ուսանողները միշտ նրանց կողքին են և պատրաստ են աջակցելու կրթական, հոգեբանական, սոցիալական տարաբնույթ հարցերում:

«Բազմաթիվ այցերի շնորհիվ գիտեմ, որ նրանք ամեն անգամ սպասում են մեզ նոր հույսով: Միջոցառումը հագեցած է եղել ապրելու և ապրեցնելու մթնոլորտով: Համալսարանի ուսանողների գեղեցիկ կատարումները բարության շունչ են փոխանցել ներկաներին: Միջոցառումը սիրելու, ներդաշնակություն սփռելու և միայն բարության ծառից պտուղներ քաղելու կոչ է եղել բոլորին: Խոստացանք երեխաներին կրկին այցելել և ուրախացնել նրանց»,-նշել է Հռիփսիմեն

Ուսանողները կենտրոնի սաներին նվիրել են զարգացնող խաղեր և քաղցրավենիք, իսկ մշակութային միջոցառման ընթացքում`  կազմակերպել  հոգեբանական խաղ, ասմունք, հեքիաթի ընթերցում դերերով, մուլտֆիլմի դիտում: