Արցախի պետական համալսարան

IMG 8921 IMG 8946

Նոյեմբերի 29-ին Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ բանասիրական ֆակուլտետի «Հայ ժողովրդական բանահյուսություն» դասընթացի շրջանակում կազմակերպվել է գիտական սեմինար: Միջոցառումը նախաձեռնել էր գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի  դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները ներկայացրել են բանահյուսական նշխարներ, հեքիաթներ, բեմադրել են «Սասունցի Դավիթ» էպոսից հատված, հանդես եկել պարային և երաժշտական կատարումներով:

«Առասպել-քերթվածները հեթանոսական ժամանակներում ստեղծված հայոց հնագույն էպոսից մեզ հասած պատառիկներ են: Ավանդաբար փոխանցված վիպերգերն այսօր էլ նորովի են հնչում՝ հին ժամանակների պատկերնորվ ու գույներով՝ մի գեղեցիկ կոլորիտ ստեղծելով»,- ասել է ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանը:

Զինաիդա Բալայանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են ազգային ավանդույթների, հայոց լեզվի, պատմության, գրականության պահպանմանը:

Պրոռեկտորը և դեկանը շնորհակալություն են հայտնել միջոցառումը կազմակերպելու համար: