Արցախի պետական համալսարան

Սկսվեց Արցախի պետական համալսարանի 44-րդ ուսումնական տարին: Նոր ուսումնականի առաջին օրը անվստահ քայլերով առաջին կուրսեցիները ոտք դրեցին Մայր բուհ:

Նոր դեմքեր, նոր միջավայր, անգամ շատ ծանոթ դասն է մատուցվում նորովին:
Այսօր Պետական համալսարանի մեծ դահլիճում խաղաղության դաս էր: Մայր բուհի ավանդույթները չեն խախտվել նաև այս անգամ: Մեր հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին նահատակված ուսանողների հիշատակին, նրանց` ում շնորհիվ այսօր խաղաղության մասին էին պատմում Արցախի բոլոր կրթօջախներում:
Առաջին խաղաղության դասը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ներկա էին նաև ԿԳ նախարարը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական   կազմը:
Աշոտ Ղուլյանը նշեց, որ ուսանողները ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը, քանի որ կայացած պետականության կարևոր նախադրյալներից մեկն էլ կադրային հարուստ բազա ունենալն է:
Խաղաղության դասի ավարտը խորհրդանշական էր` փոխադարձ նվերներով:

                                                                    

                                                                                                      222