Արցախի պետական համալսարան

IMG 8793  IMG 8798 

Այսօր` նոյեմբերի 29-ին, ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության չափանիշ 1-ը` «Առաքելությունը և նպատակները», որի պատասխանատուն հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Ղազարյանն է:

ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Հասմիկ Մինասյանի խոսքով` սա արդեն երրորդ քննարկումն  է, մինչ այդ քննարկվել են նաև չափանիշ 2-ը` «Կառավարումն ու վարչարարությունը», և չափանիշ 3-ը` «Մասնագիտության կրթական ծրագրերը»:

«Քննարկումների նպատակն է` հանրայնացնել աշխատանքային խմբերի կողմից կատարած ինքնավերլուծությունները և հնարավոր բացթողումների դեպքում հաշվի առնել քննարկման մասնակիցների հիմնավորված կարծիքները: Մանրամասն քննարկվում են չափանիշների SWOT-վերլուծությունները»,-ասել է Հ. Մինասյանը:

Հասմիկ Մինասյանի խոսքով` նշված աշխատանքներին զուգահեռ ՈԱԿ-ի կողմից իրականացվում են ուսանողների և դասախոսների հարցումներ` համալսարանի գործունեության տարբեր ուղղություներից բավարարվածության աստիճանը պարզելու նպատակով: Հարցումների արդյունքները ՈԱԿ-ի կողմից ենթարկվելու են թվային, տեքստային և գրաֆիկական վերլուծությունների և կցվելու են ԱրՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման զեկույցի չափանիշների համապատասխան չափորոշիչներին: