Արցախի պետական համալսարան

IMG 9076 IMG 9077

Նոյեմբերի 29-ին Արցախի պետական համալսարանում կայացած գիտխորհրդի նիստում քննարկվել են ուսումնական գործընթացը, Համահայկական մարաթոնին ԱրՊՀ ունեցած մասնակցությունը և մի շարք այլ հարցեր:

Օրակարգային առաջին հարցով ֆակուլտետների դեկանները ուսումնական գործընթացի մասին հաշվետվություն են ներկայացրել` նշելով, որ ընթացիկ աշխատանքները բնականոն հունի մեջ են:

Հաջորդիվ գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել «ԱրՊՀ գիտական տեղեկագրի» հերթական համարը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը գիտխորհրդին է ներկայացրել օրակարգի մյուս՝ Համահայկական մարաթոնին ԱրՊՀ մասնակցության մասին հարցը՝ նշելով, որ համալսարանը միշտ գործուն մասնակցություն է ունենում մարաթոնին:

ԱրՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցի պատրաստման մասին հարցը ներկայացրել է որակի ապահովման կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կայացած քննարկումների նպատակն է հանրայնացնել աշխատանքային խմբերի կատարած ինքնավերլուծությունները և հնարավոր բացթողումների դեպքում հաշվի առնել քննարկման մասնակիցների հիմնավորված կարծիքները: Նա նաև հավելել է, որ կենտրոնը կատարում է ուսանողների և դասախոսներրի հարցումներ՝ նրանց տեքստային, թվային և գրաֆիկական վերլուծությունները զեկույցին կցելու նպատակով:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել մեկ մենագրություն, կողմ քվեարկել գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս Զարինե Սառաջյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցին: